«Քեզ երեկ ծափ տվողը հենց ինքը քեզ այսօր ի սրտե հայհոյողն է»․ Ավետ Բարսեղյան

Երգահան, հաղորդավար Ավետ Բարսեյանը նոր գրառում է արել՝ կիսվելով իր ստեղծագործությամբ։ «Վիժում»․ այսպես է Բարսեղյանն անվանել այն։

քեզ վիժել է երկինքը,
վիժել է հայ հողը,
քեզ երեկ ծափ տվողը հենց ինքը
քեզ այսօր ի սրտե հայհոյողն է…
Քեզ վիժել է Պատիվը,
Պատմության մեր անիվը, Կյանքն ու Կռիվը վիժել են քեզ…
Հիշել են, տես, գժի դիմագծերդ շան քածերը խավարի, որ ավարի պես սատանային հանձնեն վերջում:
Զիջում չկա…
Զղջում սպասել անխիղճ քո տեսակից՝ ժամանակի կորուստ է:
Հարուստ է չունեցողը քեզ…
Ճակատագրով չես դու եկել, ուստի վիժում է քեզ հայ բախտը:
Այս ախտը անցնելու է շատ շուտով, բայց ժպիտով չենք հիշելու, ցավոք, դժբախտը մեր արյան գնի…
Գնի՛ր տոմսեր դեպի դժոխք՝ վերադարձիր քո տուն և կողք կողքի ապրիր չարքին դրկից, քեզ ուղեկից լինեն հավերժ թող կրակները:
Երակները լայնացել են հայ սրտի, նոր Արյունը վարարել է, որ մարտի դուրս եկողը հասկանա՝
ինքն է հողը
ինքն է դողը
ինքն է շողը
ինքն է ձողը, որի վրա եռագույնն է ամրանում:
Ազգի ցավը լացելով չէ, որ բուժում են, նախ՝ գժվում են, հետո չեն հանդուրժում Էլ ցավը պատճառող անանձ մեկին, ու հենց Ազգովի՝ արգանդ դարձած, Վիժում են…»,- գրել է նա։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Avet Barseghyan (@avetbarseghyan)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.