«Ցերեկով հայ պապիկին ծեծող դաշնակն ինչով է տարբերվում Թալիշում հայ պապիկի ու տատիկի ականջները կտրող թշնամուց».Տաթև Հովակիմյան

Դաշնակ երիտասարդը, որը օրը ցերեկով ծեծում է հայ պապիկին, ինչո՞վ է տարբերվում թշնամուց, որն օրը ցերեկով Թալիշում կտրում է հայ պապիկի ու տատիկի ականջները:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասանուհի Տաթև Հովակիմյանը:

Դերասանուհին գրառումն ավարտել է հետևյալ հետգրությամբ.

«Հ.Գ. Ինձ լատենտ թրքամոլ համարող «հայրենասերներին» եմ հարցս ուղղում.

Սա հոլովակը դիտելուց շատ ժամեր հետո եմ գրում, որ կարողանամ զսպել վիրավորական բառերի կույտը, որ հարիր չէ ինձ, ու ես չեմ դառնա դուք…

Խուժան ասկյար զորք է ժողվել,

Եկել, Մշո դաշտն է պատել:

Սուլթան կուզե ջնջե մըզի,

Զարթի՛ր, լաո՛, մըռնիմ քըզի»:

Հիշեցնենք, որ այսօր համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ մի խումբ երիտասարդներ ծեծում են մի քանի այլ անձանց: Դատելով տեսանյութում առկա կադրերից՝ բռնության ենթարկվող անձինք տարեցներ են:

Ընդդիմադիր ուժերը ավտոերթով գնացել էին Գյումրի՝ այնտեղ հանրահավաք իրականացնելու: Հոռոմի խաչմերուկ կոչվող հատվածում, սակայն, միջադեպ էր արձանագրվել. Շիրակի մարզից գերեվարվածների հարազատները և տեղի բնակիչները արգելել էին նրանց շարժվել առաջ՝ պառկելով մեքենաների դիմացը: Երբ ընդդիմադիրները փորձել էին ճեղքել արգելափակումը, քաղաքացիների և նրանց միջև բախում էր սկսվել: Տեղում ծառայություն էին իրականացրել մեծ թվով ոստիկանական ուժերը, որոնց ջանքերով էլ բախման է՛լ ավելի սրումը կանխվել էր, և դրանից հետո նոր ընդդիմադիրները կարողացել էին առաջ շարժվել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.