«Տպավորություն է, թե Ֆրանսիայի հրապարակում ոչ թե ընդդիմության հանրահավաքներ են, այլ «Դիմադրություն» երգի-պարի անսամբլի համերգները»․ Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Տպավորություն է, թե Ֆրանսիայի հրապարակում ոչ թե ընդդիմության հանրահավաքներ են, այլ «Դիմադրություն» երգի-պարի անսամբլի համերգները։ Պարզապես մեկ-մեկ այդ համերգային ներկայացումներն ընդհատվում են գովազդային ընդմիջումներով՝ քաղաքական կարճ ելույթներով։

Եվ որ ամենահետաքրքիրն է՝ Ֆրանսիայի հրապարակում Տըմբլատաշի համերգների կազմակերպիչները ժամանակին իշխանությանը մեղադրում էին օրինակ Անկախության 30-ամյակը տոնելու համար։

Անկախության 30-ամյակը պետական տոն էր, իսկ ինչ անուն տալ Ֆրանսիայի հրապաակում ձեր Տըմբլատաշի համերգներին։

Այդ նույն երգի-պարի անսամբլով փորձեցիք նաև շրջագայություններ անել մարզերում, ու էլի ձախողվեցիք, հուզիչ էր։

Հա, ու մեկ էլ չասեք, թե երգ ու պարով եք հայրենիքը փրկում։ Չէ, պարզապես ասելիք չունեք, հույսներդ էլ դրել եք համերգներով մարդ հավաքելու ու եթերաժամանակը լրացնելու վրա»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.