«Ամուսինը փորձել է դուրս բերել գետից, բայց գետը քշել-տարել է. մանրամասներ Արմինե Ճաղարյանի մահվան դեպքից

«Շանթ» հեռուստաընկերության հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի հետ ռետինե նավակի մեջ ևս 6 անձ է եղել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադեւոսյանը։

«Ռետինե նավակի մեջ եղել է 7 մարդ, որոնցից մեկն ամուսինն էր։ Բոլորը եղել են սաղավարտով և փրկարարական բաճկոնով։ Նավակը շրջվել է, ամուսինը փորձել է օգնել կնոջը` դուրս բերել նրան գետից, բայց չեն կարողացել, քանի որ գետը քշել-տարել է աղջկան` առանձնացնելով խմբից»,–ասաց Թադևոսյանը։ նավակը շրջվել է

Թադեւոսյանի խոսքով՝ դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում, դատաբժշկական փորձաքննությունից հետո հայտնի կլինի՝ քրեական օրենսգրքի որ հոդվածով քրգործ կհարուցվի։

«Հավանաբար, քրեական գործ կհարուցվի 157-րդ հոդվածով` տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահը»,- ասաց Թադեւոսյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին՝ մայիսի 9-ին, քաղաքացիները, փրկարարներն ու Լոռու պարեկները Դեբեդ գետից անգիտակից վիճակում դուրս են Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ճամպրուկս ու ես» հաղորդման վարող Արմինե Ճաղարյանին։ Նրան շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Ալավերդու բժշկական կենտրոն, սակայն վերջինս գիտակցության չգալով՝ մահացել է:

Հաղորդավարուհին իր գործընկերների հետ նավակի վրա նկարահանումներ կատարելիս է եղել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.