Հո դուք անմեղսունակ չե՞ք. Խոնարհվելու եք նրա առաջ, ում «ժեխ» ու «թուրքի եթիմ» եք ասել. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքան իր էջում գրել է․

Իրենք շիրակցիքին «թուրքի եթիմ» են անվանում, շիրակցին մեղմ, շատ մեղմ ասած՝ մերժում է իրենց, կանգում ասում են՝ ՔՊ-ի կազմակերպածն է:

Հո դուք անմեղսունակ չե՞ք:

Դուք երևի իրոք հավատում եք, որ մարդիկ ինքնասիրություն, արժանապատվություն չունեն: Հավատում եք, որ պիտի ձեր կեղտոտ ոտքերը վրաները մաքրեք ու իրենք էլ ձեր առաջ խոնարհվեն:

Էդ դուք եք իրենց առաջ խոնարված ապրելու ձեր ամբողջ հետագա կյանքը: Խոնարհվելու եք նրա առաջ, ում «ժեխ» ու «թուրքի եթիմ» եք ասել: Ձեր մեջքը չի ուղղվելու:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.