Կամ Փաշինյանը հեռանում է, կամ երկիրը կանգնեցնում ենք․ ընդդիմությունը վաղը 4 ուղղությունով անհնազանդության ակցիաներ կանի

Նիկոլ Փաշինյանը կա՛մ անցնցում հրաժարական է տալիս, կամ «Դիմադրություն» շաժումը երկիրը կանգնեցնում է, այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Ակնհայտ փաստ է, Նիկոլը այլևս Հայաստանում իշխանություն չունի, մեր հետևողական քայլերի արդյունքում, մեր համախմբվածության, ճիշտ գործողությունների արդյունքում մեր պայքարը րոպե առ րոպե թափ է հավաքում։ Ուրեմն, ի՞նչ պետք է անենք, բանաձևը շատ հստակ է․ պետական կառավարման համակարգը պետք է կանգնեցնենք։ Իշխանությանը հեռացնելու մեկ ճանապարհ գոյություն ունի, որ գոծնականորեն փաստենք, որ իշխանությունը փողոցում է, մենք ենք որոշում։ Աթոռներին նստածներն այլևս ի վիճակի չեն մեր երկրում որևէ բան որոշելու։ Դրա համար ինչ պետք է անենք, պետք է ավելի լայն տարածումով շարունակենք մեր բողոքի, անհնազանդության ակցիաները։ Սիրելի՛ հայրենակիցներ, վաղը շատ կարևոր օր է բոլորիս համար։ Եթե այնքան մարդ, որքան մասնակցեց երթին, վաղը դուրս գա փողոց կոնկրետ անհնազանդության գործողություններ և ակցիաներ անելու, ձեզ վստահեցնում եմ՝ հաշված օրերի ընթացքում հեռացնելու ենք»,– ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ վաղը հայտարարում են դասադուլ և գործադուլ և յուրաքանչյուր ցուցարար վաղը իր հետ պետք է փողոց է դուրս բերի ևս մեկ քաղաքցու։ «Եթե մենք այդքանով սկսենք ամբողջ Երևանում մեր անհնազանդության ակցիաները անհրաժեշտության դեպքում շրջափակենք պետական, կառավարական շենքերը, մենք վերջնականապես ծնկի ենք բերելու իշխանություններին»,– նշեց նա՝ հավելելով, որ բոլորը պետք է հասկանան, որ Նիկոլ Փաշինյանի ամեն ավել օր իշխանության մնալը չի բխում երկրի շահերից և այդ իսկ պատճառով պետք է միանան ընդդիմության պայքարին։

ԱԺ փոխնախագահը նշեց, որ պետք է կրկնապատկեն ուժերը և շարունակեն անհնազանդության ակցիաները, մինչև որ ուժային կառույցները վարչապետին կտեղեկացնեն, որ ինքն այլևս անելիք չունի։

Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց վաղվա անելիքները՝ նշելով, որ վաղը՝ ժամը 12-ին, չորս ուղղությունով սկսելու են անհնազանդության երթեր և ակցիաներ։ Առաջին երթը կմեկնարկի Գայի պողոտայից՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտից, երկրորդը Րաֆֆու փողոցից՝ Անդրանիկի արձանի մոտից, երրորդը՝ 15 թաղամասից՝ Չաուշի արձանի մոտից և չորրորդը՝ Սասունցի Դավթի արձանի մոտից։

Իշխան Սաղաթելյանը նաև տեղեկացրեց, որ առավոտյան նույնպես տեղի կունենան անհնազանդության տարբեր ակցիաներ։ Ժամը 19.00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա ամփոփիչ հանրահավաք։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.