«Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցածը մի բան է փաստում։ Ժողովուրդը ձեզ չի ներել».Տարոն Չախոյան.

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է երեկ Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած Միջադեպին,որում,մասնավորապես ասվում է՝

Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցածը մի բան է փաստում։ Ժողովուրդը ձեզ չի ներել։ Չի ներել ու չի մոռացել այն ամենը, ինչ արել եք վերջին 30 տարում, ու դեռ շարունակում եք անել։
Ձեր քաղաքական հայացքները ձեզ հետ չկիսող ժողովրդի հասցեին ժեխ, թուրք, դավաճան, զոմբի ու նմանատիպ այլ վանկարկումներ եք անում։ Ստացա՞ք պատասխանը, դե վայելեք։
30 տարի շարունակ այդ նույն քաղաքացիների իրավունքներն եք ոտնահարել, վախեցնելով փակել եք բերանը, զրկել եք ձայնի իրավունքից, իսկ այսօր դրա պատասխանն եք ստանում։
Ուզու՞մ եք ձեզ ներեն։
Անցեք ամեն քաղաքով ու գյուղով, թակեք ամեն մի տան դուռ, ու ծնկաչոք ներողություն խնդրեք այն ամենի համար, ինչ արել եք։
Այդ ժամանակ միգուցե ձեզ ներեն, բայց հաստատ չեն մոռանա այն ամենը, ինչ դուք արել եք։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.