«Քոչարյանասերժական ընդդիմությունը ճիշտ կանի մարզային այցելություններից առաջ ուսումնասիրի 2021-ի ԱԺ ընտրությունների արդյունքները»․ Լևոն Բարսեղյան

«Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը գրում է.

«Խորհուրդ տալը լավ բան չէ, բայց ասեմ, հետս չեմ տանելու:

1. Քոչարյանասերժական ընդդիմությունը ճիշտ կանի մարզային այցելություններից առաջ ուսումնասիրի 2021-ի ԱԺ ընտրությունների արդյունքները այցելելիք համայնքներում: Ես չպատմեմ թվաբանությունը:

2. Մի քանի օրով, մանավանդ մարզեր այցելելիս, մի կերպ դիմանալով զրկանքներին, տեղափոխվի 8-20 անգամ էժան ավտոմեքենաների մեջ, քան իրենց սովորական ավտոներն են, մարդիկ ինչ ասես՝ հիշում են այդ կապակցությամբ:

3. Համեստ լինեն, կյանքը հարուստ խաղ է, բլոտից ավելի հարուստ, չարժե խանդավառվել իրենց իշխանության ժամանակների ընդդիմությունների դեմ սարքված զանազան հարձակումների համեմատ դրության զգալի բարելավմամբ, հայաստանյան հանրության մեջ դեռ ահագին մարդ ահագին բան է հիշում:

4. Նոր, անհայտ, անծանոթ մարդկանց առաջ տանեն որպես խոսնակներ, բարդ է, բայց առանց էս փոփոխության անհնար է հայհոյանքներ ու անեծք չհավաքել բոլոր հնարավոր կողմերից:

5. Գիրք կարդան ու քիչ ծխեն, օգնում է»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.