«Շիրակցին, գյումրեցին մերժվածներին ևս մեկ անգամ մերժեց ու մերժելու է ՄԻՇՏ»․ Շիրակի մարզի պատգամավոր

ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Էդ ո՞ւմ էիք «թուրքի եթիմ» անվանում, էդ ո՞ւմ էիք դավաճան անվանում…
Շիրակցին, գյումրեցին մերժվածներին ևս մեկ անգամ մերժեց ու մերժելու է ՄԻՇՏ։ Չէ դուք, իրոք, սպասում էիք, որ Շիրակում ողջունելու են ձեզ ու միանան ձեր «հուժկու» հանրահավաքին, ծիծաղելի եք դուք…

Շիրակցիների այսօրվա ցուցաբերած վերաբերմունքը ձեր նկատմամբ ընդունեք ի գիտություն ու մյուս անգամ էս կողմերը գալուց առաջ շատ երկար մտածեք… Շիրակցու չէ֊ն հա չի դառնա երբեք, այնպես որ ջանքեր մի գործադրեք։

Շիրակցին, գյումրեցին 2018թ-ին կատարել է իր ընտրությունը և տեր է իր կատարած ընտրությանը…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.