«Հետո զարմանում եք, որ չեն միանում Ձեզ, Ձեզ մոտ ամեն ինչ կարգի՞ն է». Սոս Ջանիբեկյան

Մի պարադոքս կա, որ չեմ հասկանում, բացատրեք խնդրում եմ:

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է դերասան Սոս Ջանիբեկյանը՝ անդրադառնալով այսօր Գյումրիի խաչմերուկում տեղի ունեցած դեպքերին, երբ ընդդիմադիրների մուտքը Շիրակի մարզից գերեվարվածների հարազատները սահմանափակել էին:

«Սիրելի ցուցարարներ ջան ,Գյումրեցիներին անվանում եք թուրք, հետո գնում եք Գյումրի, ինձ անվանում եք թուրք, հետո ասում եք միացի, ժողովրդին անվանում եք ժեխ կամ թուրք, հետո զարմանում եք, որ չեն միանում Ձեզ, իսկապե՞ս Ձեզ մոտ ամեն ինչ կարգին է»,-գրել է Ջանիբեկյանը:

Ինչպես տեղեկացրել էինք՝ այսօր ընդդիմադիր ուժերը ավտոերթով մեկնել էին Գյումրի: Սակայն վերջիններիս մուտքը Հոռոմի խաչմերուկում քաղաքացիները և Շիրակի մարզից գերեվարվածների հարազատները սահմանափակել էին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.