«Կանայք չեմ ասի․ Տկարամիտ մանեկեն, ա՛յո․ Հատուկ վարժեցված խամաճիկ»․ Զոյա Թադևոսյանը՝ կանանց երթի մասին

Զոյա Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Խեղճ, խեղճ, խեղճ տկարամիտներ: Կանայք չեմ ասի: Տկարամիտ մանեկեն, ա՛յո: Հատուկ վարժեցված խամաճիկ, խնդրե՛մ: Դատարկ, սին փուչիկ, տեղին կլինի:

Մի հարց է հետաքրքիր: Այդ սնամեջ բուբլիկները հայր, մայր, հարազատներ չունե՞ն:

Դժվար:

Մինչ ընդդիմադիրների մի մասը Վանաձորում հանրահավաք էր անցկացնում, Երևանում կանաց երթ էր: Նրանք երթով հասել են կառավարական առանձնատան մոտ, փակել դրա հարակից տարածքը, ապա՝ շարունակել երթը դեպի Ազգային ժողով:

Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը ապրիլի վերջից բողոքի ակցիաներ է իրականացնում իշխանափոխության պահանջով, մայիսի 1-ի հանրահավաքում հայտարարվեց այս շաբաթ անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։ Մի քանի օր է՝ դրանք տեղի են ունենում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.