«Ծոծորակներդ կտեսնեք, լափամանին վերադարձ չեք տեսնի, մարդատյաց երեսպաշտներ». Վահագն Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով ընդդիմության գործողություններին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է.

«Ամբողջ Հայաստանում մերժվածների կրկնակի մերժումը երևի լավ դաս կլինի ամբողջ մարզերի ժողովրդին «թուրքի եթիմ» անվանող հրոսակախմբի համար:

Ծոծորակներդ կտեսնեք, լափամանին վերադարձ չեք տեսնի, մարդատյաց երեսպաշտներ»:

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր ընդդիմադիր ուժերը ավտոերթով մեկնել էին Գյումրի: Սակայն վերջիններիս մուտքը Հոռոմի խաչմերուկում քաղաքացիները և Շիրակի մարզից գերեվարվածների հարազատները սահմանափակել էին, տեղի էր ունեցել բախում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.