Օքսֆորդի համալսարանը հաստատել է , որ տոլման հայկական է

Օքսֆորդի համալսարանի տեղեկատուն նշում է, որ տոլման ծագել է որպես հայկական ուտեստ, իսկ հետո անցել է թուրքական խոհանոց։

Տոլման պալատական ուտեստ է եղել Օսմանյան կայսրությունում։ Ծագումը հիմնովին չի կապվում օսմանյան ծագման հետ այն պատճառով, որ լցոնված բանջարեղենը հույների ու արաբների մոտ հանդիպում էր տեղական անվանումներով։

Խաղողի վազը հայերեն կոչվում է նաև «տոլի», որն «ուդուլի» ձևով հիշատակվում է դեռևս Վանի թագավորության արձանագրություններում: Ընդհանրապես, հայկական ավանդական կենսաապահովման մշակույթում տոլման փաթաթվում էր խաղողի տերևով:

Տոլմա բառն առաջացել է ուրարտերեն «ուդուլի» բառից, որ նշանակում է խաղողի վազ: Այստեղից էլ ծագել է տոլին՝ խաղողածինը: Առհասարակ, ավանդական տոլման խաղողի թփով և գառան մսով տոլման է: Հնագիտական պեղումները հավաստում են, որ Հայկական լեռնաշխարհում հնագույն ժամանակներում ամենակիրառականը եղել է ոչխարի միսը: Ապա հաջորդաբար գալիս են կովը, այծը, ձին և խոզը:

Առհասարակ, որևէ կերակրատեսակի ծագման և ազգային պատկանելության մասին խոսելից պետք է հաշվի առնել երեք հանգամանք. անվանման ծագումը, կիրառությունը տվյալ ժողովրդի մոտ և պատրաստման գործիքը: Գաղտնիք չէ, որ տոլման հայերի ամենասիրելի և ամենամասսայական կերակրատեսակներից է՝ մեր տոնական սեղանների պարտադիր ճաշացանկը:

Պատմաբան, խոհարարական գրքերի հեղինակ Պոխլյոբկինի կարծիքով՝ հենց ուտելիքն սկզբնապես ի հայտ է եկել հայկական խոհանոցում․

XVII դարից մինչև XIX դարը Հայասատանը բաժանված էր Թուրքիայի և Իրանի միջև։ Այս ժամանակահատվածում Հայաստանի տնտեսությունը, նրա մարդկային և նյութական ռեսուրսներն անկում ապրեցին, բայց հոգևոր և նյութական մշակույթը չիփոխվել, չմահացավ նաև հայկական խոհանոցը։ Ընդհակառակը, հայերն իրենց ներդրումն են մտցրել թուրք֊սելջուկների խոհանոցում, այնպես որ շատ բնական հայկական ուտեստներ ավելի ուշ հայտնի դարձան Եվրոպային՝ թուրքերի միջոցով կամ իբր թե որպես թուրքական խոհանոցի ուտեստ (օրինակ՝ տոլման)։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.