«Տղերքի արյունով պահած երկիրը մի բզկտեք, մարդիկ, իրենք դարձան պարարտ հող, որ դուք ապրեք»․ զnhված զինվnրի մայր

44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Հայկ Սահակյանի՝ Ռիժիկի մայրը՝ Աստղիկ Հովհաննիսյանը, իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հայաստանյան վերջին իրադարձություններին՝ գրելով.

«Տեր, խաղաղություն, սեր ու համերաշխություն սփռիր երկրիս վրա։

ՏՂԵՐՔԻ արյունով պահած երկիրը մի բզկտեք, մարդիկ, իրենք դարձան պարարտ հող, որ դուք ապրեք։

Լավ, միթե՞ էդ անմեղների զոհողությունը ձեզ ոչինչ չի ասում…

Հիմա պիտի սերն ու ուշադրությունը միմյանց լիներ էլ ավելին, քան երբևիցէ

Միևնույն է, ի վերուստ ամեն ինչ պլանավորված է, ուղղակի մենք անցնում ենք դրա միջով` մեր հոգիները պատրաստելու անմահության կամ հակառակը….

Իմաստություն բոլորիս

Տիրոջ կամքը բարի է»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.