Հակառակորդը 2 ժամից ավելի է ինտնեսիվ կրակում է Սոթքի հանքի ուղղությամբ. կա վիրավnր

Հակառակորդը ինտենսիվ կրակում է Գեղարքունիքի մարզում` Սոթքի հանքի ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:

«Թշնամին Սոթքի հանքի ուղղությամբ 2 ժամ է ինտենսիվ կրակոցներ է սկսել: Սոթքի հանքի աշխատակիցներից մեկը վիրավոր է, բայց ինչ վնասվածք է ստացել՝ չեմ կարող հստակ ասել, աշխատակիցները տարհանվել են: Այս պահին կրակոցները շարունակվում են` ավելի քիչ ինտենսիվությամբ»,-ասաց նա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.