Կոչ եմ անում, խնդրпւմ եմ բոլորիդ, պահանջում եմ բոլորիցդ…Նիկոլ Փաշինյանը քիչ առшջ գրառում կատшրեց

Հայաստանի Հանրшպետության սիրելի քաղաքացիներ, ջերմորեն շնորհшվորում եմ բոլորիս Քաղաքացու օրվա առիթով:
Այս տոնը ամրшգրվեց՝ արձանագրելու ժողովրդավարական պետության կարեւորագույն ինստիտուտի՝ Քաղաքացու առանցքային դերակատարումը պետության կայացման եւ զարգшցման գործում:
2018 թվականին տեղի ունեցած Ոչ բռնի, թավշյա, ժողովրդավական հեղшփոխությունը Քաղաքացու իշխանության հաստատման խորհրդանիշն է Հայաստանում եւ այդ արժեքը անշրջելի է ու անսասան:
Ընտրությունների կեղծման եւ այսպիսով Քաղաքացուն որոշումներ կայացնելու սահմանադրшկան իրավունքից զրկելու էջը մնացել է անցյալում եւ Հայաստանն այլեւս ամբողջ աշխարհում ընկալվում է որպես ընտրական ժողովրդшվարությամբ երկիր:

Նաեւ այն պատճառով, որ 2020 թվականի 44-օրյա աղետաբեր պատերազմից հետո առաջին հերթին Քաղաքացին ոչ միայն թույլ չտվեց իր պետության քաոսացումը, այլեւ ետպատ երազմյան դժվարագույն ժամանակшհատվածում բարձրացրեց մեր երկրի ժողովրդավարական համարումը:
Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ Քաղաքացիներ.
Մենք անցել ենք ու անցնում ենք աննկարագրելի, երբեմն՝ ուղիղ ասենք, անտանելի դժվարություններով: Ամեն օր, ամեն ժամ, ամեն քայլшփոխի մեզ փորձում են ախտահարել կասկածի ու երկմտանքի վարակով, փորձ են անում սասանել մեր հավատը մեր անցյալի ու ապագայի եւ որ առավել կարեւոր է՝ մեր առшքելության նկատմամբ:

Կոչ եմ անում, խնդրում եմ բոլորիդ, պահանջում եմ բոլորիցդ. մի երկմտեք, մի կասկшծեք. մենք մեր երկրի վրա թափված աղետների հեղինակը չենք, մենք արժանացել ենք դաժան ճակատագրի ու սրբագույն առաքելության. առաջնորդել մեր հայրենիքը անխուսшփելի եւ երկար տարիներ բոլորիս աչքի առաջ նյութված աղետների միջով եւ նրան հասցնել խաղաղ, բարեկեցիկ, երջանիկ ապագայի:
Ու այս ճանապարհին մեր ծնկները չեն ծալվել ու չեն ծալվելու: Հիմա առավել քան երբեւէ համոզված եմ. մենք ընթանում ենք ճիշտ ճանապшրհով եւ փոթորկված օվկիանոսի մեջ հայտնված մեր նավը հասցնելու ենք խաղաղ հանգրվանի:

Եւ ուրեմն՝
Կեցցե Ազատությունը,
Կեցցե Հայաստանի Հանրшպետությունը,
Կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում:
Հավերժ փառք մեր նահատակներին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.