Կեղծավորները․ երեխաների համար համերգները նզովող, ՀՀ անկախության 30-ամյակի միջոցառումը դատապարտող «Հայաստան» դաշինքը 2 ժամանոց հուժկու համերգ էր կազմակերպել Ֆրանսիայի հրապարակում

«Միայն չասեք՝ կյանքը շարունակվում է։ Իհարկե, շարունակվում է, բայց երբ հերոսների մարմինները նոր են հողին հանձնել, բայց երբ դեռ հերոսների մարմիններն են որոնում, երբ գերիներ ունենք, երբ… այսպիսի համերգի կազմակերպումը սրբապղծության նման մի բան է։ Ով կգնա այդ համերգին, ով կնվագի, կերգի, կպարի կկանգնի մեր տղերքի արյան վրա։ Միայն չասեք երեխաների համար է։ Չստեք»,- սա «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարjանի գրառումն է, որը անցյալ տարվա հունիսի 1-ին՝ երեխաների տոնին, նաև ակցիա էր կազմակերպել Հանրապետության Հրապարակում և պահանջում չեղարկել երեխաների համար համերգը։

Իսկ այսօր Ֆրանսիայի հրապարակը, որտեղ տեղակայվել է նույն այդ դաշինքը, թնդում էր «հայրենքի ու զոհերի համար սգացող ու մտահոգ դարձածների» հանրահավաքին ընդառաջ։ «Այսօր Ֆրանսիայի հրապարակում հայի ոգին բարձրն են պահելու մեր սիրված արտիստները՝ Արսեն Գրիգորյանը, Ալլա Լևոնյանը, Գայա Արզումանյանը, Օքսաննա Բաբուրյանը, Արտյոմ Այրումյանը (ջութակ), Էրիկ Մակարյանը, Սամվել Գրիգորյանը»,-համերգը գովազդել էին դաշինքի ֆեյսբուքյան էջում։ Ի դեպ, Ալլա Լևոնյանն ու Շուշան Պետրոսյանը նաև 2008-ի Մարտի 1-ի ժամանակ էին համերգ կամակերպել։

Փաստորեն, այդպես էլ հանրային աջակցություն չստացող նախկին իշխանությունը փորձում է համերգներով և իրենց երգուպարով հմայել հանդիսատեսին։ Եվ սա չնայած այսօր Սոթքում ադրբեջանցիների կրակոցներին և մեկ հոգու վիրավորմանը։ ՀՀ ՊՆ հաղորդմամբ՝ այսօր ցերեկը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի, ինչպես նաև Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել հանքավայրի աշխատակիցներից մեկը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Նույն քոչարյանականները դատապարտում ու պահանջում էին չեղարկել նաև Հայաստանի անկախության 30-ամյակի միջոցառումները։ «Տղերքի շիրիմները դեռ թարմ են, ունենք գերիներ և անհետ կորածներ։ Անընդունելի է նման մեծածավալ շոու կազմակերպելը։ Անկախության օրը պետք է նշվի, սակայն ինքնախաբեություն է նման մասշտաբներով միջոցառում կազմակերպելը։ Այս ամենն անելուց առաջ կարելի էր խորհրդակցել նաև զոհվածների կամ էլ գերիների ծնողների հետ։ Եթե ծնողների ընդվզումը չլիներ, քեֆ-ուրախությո՞ւն էր լինելու»,–հայտարարել էր Նազարյանը։ Նմանատիպ հայտարարություններ էին անում նաև խմբակցության այլ պատգամավորներ՝ օրինակ, Լիլիթ Գալստյանը և այլն։

Նման կեղծավորությունից հետո Արցախի փրկության անվան տակ իշխանափոխության դուրս եկածներն ակնկալում են, որ հանրությունը հավատա, վստահի ու հետևի իրենց։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.