«Ծննդյանս օրով Աստծուց խնդրել եմ, որ երկիրս մաքրի դավաճաններից, ստախոսներից ու բանսարկուներից»․ Ալինա Մարտիրոսյան

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը նոր լուսանկար է հրապարակել` ներկայացնելով իր նուրբ կերպարը։

 

Իր Ինստագրամում տեղադրված կադրում դերասանուհին կրում է սեւ գույնի բլուզ։ Նրա մազերն արձակված են, վառ ու արտահայտիչ շպարով է։ «Ծննդյանս օրով Աստծուց խնդրել եմ, որ երկիրս մաքրի դավաճաններից, ստախոսներից ու բանսարկուներից: Որ վերականգնի երկրիս պատիվն աշխարհում: Ազգիս շնորհի սեր, իմաստություն, միաբանություն, որը կար շատ տարիներ առաջ և մեզ տա նորանոր հաղթանակներ: Ազգովի դառնանք մի բռունցք և հզորանանք: Որ հարթի բոլորիս ճանապարհը, որը մեզ տանելու է դեպի Հայք, դեպի ոսկե դար», — մեկնաբանություններում գրել է Ալինա Մարտիրոսյանը։

Ալինա-Մարտիրոսյան-2.jpg (169 KB)

Ավելի վաղ տեղադրված կադրերում Ալինան վարդագույն, քարերով զարդարված զգեստ էր կրում։ Դերասանուհին արձակել էր մազերն ու վառ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին խոշոր աքսեսուարները՝ ակաջօղերը։ Հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել․ «Գեղեցկուհի»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.