«Այս շարժումը դատապարտված է անհաջողության, եթե որպես լիդեր դիտվում է Ռոբերտ Քոչարյանը». Վահան Բադասյանը

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Արցախի Հանրապետության Նախագահի՝ հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վահան Բադասյանը

Ընդդիմությունը Երևանում բողոքի ակցիաներ է իրականացնում և հայտարարում, որ իրենց գործողությունների առանցքում Արցախի փրկությունն է: Օրերս Արցախի իշխանությունները Երևանում էին, և հայտարարեցին, որ կողմ են խաղաղության օրակարգին: Ինչպե՞ս եք գնահատում այս զարգացումները:

Կա տրակարծություն Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև: Հայաստանի իշխանությունները միանշանակ ավելրիչ ուղու վրա են ոչ միայն Արցախի հարցում, այլև ամբողջ հայ ժողովրդի հարցում: Իրենք ուզում են խաղաղության օրակարգի հասնել Ցեղասպանության ժխտումով, իսկ դա պատվի ու արժանապատվության խնդիր է: Մենք չենք կարող ապրել առանց պատվի ու արժանապատվության, էլ ուր մնաց խաղաղությամբ ապրել: Հայաստանի սահմանները խախտած, բանակ չունենալով, բանակ չզարգացնելով, փաստորեն, երկիրը տանում են կործանման:

Իսկ Արցախից հրաժարվելով, կամ ինչպես իրենք են ասու՝ նշաձողը իջեցնելով, ուղղակի ոչնչացնում են հայ ժողովրդին: Արցախի իշխանությունները նորմալ հայտարարություն են տվել, որ այո, խաղաղություն պետք է լինի, բայց դա չպետք է լինի Արցախի ինքնորոշման իրավունքի հաշվին, պատվի ու արժնապատվության հաշվին: Այո, խաղաղություն, բայց դա չի նշանակում բանակ չունենալ: Մենք կողմ ենք արժանապատիվ խաղաղության: Իմ կարծիքով, այո՛, մենք պետք է գնանք խաղաղության, բայց մենք պետք է ունենանք հզոր բանակ, քանի որ հզոր բանակը երաշխիքն է խաղաղության: Ալիևի լկտիությունն այն աստիճանի է հասել, որ նա ուզում է իր վերահսկողության տակ պահել Հայաստանի բնակչության աճը: Սա արժանապատվության խնդիր է:

Ինչ վերաբերում է այսօր Երևանում տեղի ունեցող ցույցերին, այդ ակցիաների մասնակիցները, բազմահազարանոց մարդիկ բոլորը միանշնակ հայրենասերներ են: Այլ հարց է, որ իրենց լիդերը, եթե ազնիվ խոսենք, դիտվում է Քոչարյանը: Քոչարյանը նախկինների բոլոր կատարած հանցանքների խորհրդանիշն է դարձել: Արդարացի, կամ անարդարացի, այսօր այդպես է: Դատապարտված է այդ շարժումը անհաջողության, եթե որպես լիդեր դիտվում է Քոչարյանը: Իսկ Նիկոլը շարունակում է ավիրել: Ես առաջարկում եմ հետևյալը. առաջնահերթ օրակարգ դարձնել Նիկոլի հեռացումը, իսկ որպես երկրորդ օրակարգ ժխտել հների վերադարձը:

Բայց հանրային մոբիլիզացիա կարծես չի նկատվում, հանրությունը կմիանա՞ այս շարժմանը:

Հենց որ հանրությունը համոզվի, որ իշխանության չի գալու Քոչարյանը և նրա շարունակությունները, ապա կմիանա: Պատկերացրեք, ես հետևում եմ այդ ցույցներին և տեսնում եմ, որ այդտեղ խոսում է Շարմազանովը, Աշոտյանը կամ Շուշան Պետրոսյանը: Դեմքեր, որոնք տարիներ առաջ իրենք լկտի արտահայտություններով մարդկանց զայրացնում էին: Այդ մարդիկ արդեն հասել էին լկտիության աստիճանի, ինչպես օրինակ այսօր հասել են Արմեն Գրիգորյանը, Ալեն Սիմոնյանը, Հովիկ Աղազարյանը, Անդրանիկ Քոչարյանը, Վիգեն Խաչատրյանը: Այս մարդիկ ուղղակի զզվանք են առաջացնում: Փորձադաշտ չի այս ժողովուրդը: Այսօր լինել-չլինելու առջև ենք կանգնած:

Ես համոզված եմ, որ եթե հանրությունն իմանա, որ երրորդ ուժը կա, երրորդ անձը կա, որ պետք է իրագործի Նիկոլի անհապաղ հեռացումը, ես համոզված եմ, ինքնաբուխ փողոցները լցվելու են ճիշտ նույն ձևով, ինչպես 2018-ին: Նիկոլը ստորաբար խաբել է մարդկանց: 2018-ին Լևոնից սկսած, Ռոբերտով, Սերժով վերջացրած, այդ համարյա 30-ամյա կառավարումից զզված ժողովուրդը դուրս է եկել փողոց: Այսինքն նախկինների նկատմամբ ունեցած ատելության հաշվին Նիկոլը եկվ իշխանության և խաբեց բոլորին:

Հայաստանի և Արցախի իշխանությունների վերջին հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խաղաղության օրակարգը պարտություն չէ, և կողմերը, կարծեք նույն կարծիքն ունեին այս ամենի հետ կապված:

Ես համաձայն չեմ, որ նույն կարծիքին էին, որտեղի՞ց երևաց, որ միկարծիք էին: Այնտեղ Արցախի նախագահը հայտարարեց, որ կողմ են խաղաղության օրակարգին, բայց դա չպետք է լինի Արցախի ինքնորոշման իրավունքի զիջման հաշվին:

Այդ ակցիաներից Արցախից եկած զինված մարդիկ կա՞ն, որովհետև նշվում է այն մասին, որ Երևանի կենտրոնում կան զինված ղարաբաղցիներ, որ եկել են աջակցելու:

Ես չգիտեմ, բայց գրեթե համոզված եմ, որ նման բան չկա: Դա իշխանություններն են հայտրարում, որպեսզի անմիտ ձերբակալություններ սկսեն և ճշմարտանման բաներ են խոսում: Բայց նման բան չկա, ես համոզված եմ: Դրանք ենթադրություններ են, որպեսզի անցնեն բիրտ գործողությունների:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.