«Վարչապետը ձեզ հետ կարող է քննարկել միայն թալանը անցնցում վերադարձնելու տարբերակը». Բադալյանը՝ ընդդիմությանը

Պահանջում եմ, որպեսզի ընդդիմությունը պատասխանի մի քանի հարցերի. այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:

«Երբ դուք մեկ տարի 8 ամիս անընդհատ բոլոր հնարավոր ամբիոններից ու հարթակներից Նիկոլ Փաշինյանի մեղադրում եք պատերազմի համար, դրանով աշխարհին ուզում եք ասել, որ Ադրբեջանը բացարձակապես մեղավոր չէ պատերարզմ սանձազերծելու մեջ և միակ մեղավորը Նիկոլ Փաշինյա՞նն է: Խնդրում եմ հստակ պատասխանել, թե որն է դրա նպատակը»,- հարցրեց նա:

Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչպես են լինելու ընդդիմության և հարևանների միջև հարաբերությունները, արդյո՞ք բանակցելու են, թե ոչ և ի՞նչ ֆորմատով:

«Հարց երրորդ. ո՞վ է լինելու վարչապետի ձեր թեկնածուն: Այսօր դուք անընդհատ խոսում եք այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը ասել է. կամ ես կլինեմ վարչապետ կամ Հայաստանը առհասարակ վարչապետ չի ունենա: Ինչո՞ւ չունեք վարչապետի թեկանծու: Հնարավո՞ր է, որ ձեր ենթադրյալ հաղաթանակի դեպքում Հայաստանը իսկապես վարչապետ չունենա»,- ասաց նա:

Պատգամավորը նաև հարցրեց, թե ի՞նչ է լինելու Արցախի հետ՝ ընդդիմության ենթադրյալ հաղթանակի դեպքում:

Անդրադառանալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի տարբերակների քննաարկումների մասին տարածվող լուրերին պատգամավորն ասաց, որ վարչապետը ընդդիմության հետ կարող է քննարկել միայն թալանը անցնցում վերադարձնելու տարբերակը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.