Հաճելի է, երբ մարդիկ զանգում են, հիշում, շնորհավորում. Գուժ Մանուկյանը նշում է ծննդյան 85-ամյակը

Հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանն այսօր նշում է ծննդյան 85-ամյակը:

1or.am-ը որոշեց շնորհավորել սիրված դերասանին՝ ծննդյան առթիվ.

«Ծննդյանս օրն առանձնապես տոն չէ ինձ համար: Հաճելի է, երբ մարդիկ զանգում են, հիշում, շնորհավորում: Որևէ տարին առանձնացնել չեմ ուզում, բոլորն էլ նման են եղել, բայց եղել են կլոր ամյակներ, որ թատրոնում մեծ հադիսությամբ ենք նշել:

Իմ բոլոր դերերը սիրելի են ինձ համար: Ունեցել եմ մեծ դերեր՝ Տիգրան Մեծ, Դանիել Վարուժան, կոմեդիկ բազմաթիվ դերերում եմ հանդես եկել: Բոլոր դերասանների նման, ես էլ ինչ-որ ժամանակ գուցե ուզեցել եմ որևէ դեր մարմնավորել, որն այդպես էլ չի հաջողվել:

Ի սկզբանե թղթերս գյուղատնտեսական ուղղվածությամբ էի տվել, հետո հասկացա, որ թատրոնն է իմը: Դեռ փոքր հասակում թատերագետ Ռուբեն Զարյանը, տեսնելով իմ և եղբորս դերը փոքրիկ ներկայացման մեջ, ասել էր՝ Գուժը կդառնա դերասան, Մանվելը՝ ոչ:

Իմ ավանդը համարում եմ բեմում անցկացրած 60 տարիներս, 60 տարի փորձել եմ բեմում յուրովի կերտել դերերս և բավականին լավ արձագանքի եմ արժանացել քննադատների կողմից»:

Մարիամ Նալբանդյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.