Դիմացս է դուրս գալիս Արցախի դրոշով փաթաթված մի օրիորդ և գոռում է. «Այ բnզ!»… ՔՊ-ական պատգամավորը մանրամասներ է պատմում

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը գրում է. Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակին հարակից տարածքով ոտքով գնում եմ հանդիպման։ Բնականաբար ճանապարհին հանդիպում եմ որոշ ագրեսիվ հայացքների, բայց դեռ ոչ մի ռեպլիկ։ Եվ ահա, դիմացս է դուրս գալիս Արցախի դրոշով փաթաթված մի օրիորդ, ով ինձ տեսնելիս նախ աչքերին չի հավատում։ Կողքով անցնում եմ և հավանաբար իր տեսածում համոզվելուց հետո գոռում է. «Այ բոզ!»։

Այս, ինչպես նաև դերասան Սոս Ջանիբեկյանի հետ այսօր տեղի ունեցած եղկելի դրվագներն այն ամենն է, ինչ պետք է իմանալ այս օրերին Երևանի փողոցներում ծավալված խիստ «քաղաքական» գործընթացի մասին։

Սրանց իհարկե կարելի է ավելացնել բազմաթիվ այլ նմանատիպ դեպքեր (օր. Արմեն Մարտիրոսյանի հետ կապված դրվագը)։ Եվ իրականում զարմանալի ոչինչ չկա։ Դրանում համոզվելու համար պետք է ընդամենը լսել հրապարակի հարթակին կանգնածների տեքստերը, որոնցում ըստ էության հայհոյանքից բացի այլ բովանդակություն չկա։

Ըստ այդմ պետք է արձանագրել, որ ոստիկանության կողմից գործադրվող ուժն իրապես անհամաչափ է, բառիս մեղմ իմաստով։ Երևանի փողոցներում պտտվում են ագրեսիվ տրամադրված խուլիգանական խմբեր և դրանց նկատմամբ իրավապահ համակարգի վերաբերմունքը պետք է լինի համապատասխան։ Էդ էր պակաս, մի հատ էլ մարդիկ Երևանի փողոցներում զգուշանալով քայլեին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.