Դաժան ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ բնակարանում հայտնաբերվել է 13-ամյա տղայի դի

Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Դուրյան փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են երեխայի դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կարեն Մայիլյանը: Ոստիկանները նշված շենքի բնակարաններից մեկի ննջասենյակում հայտնաբերել են 13-ամյա տղայի դի:

Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան հայտնաբերվել է ննջասենյակում տեղադրված երկհարկանի մահճակալից կախված վիճակում: Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության Արարատի մարզային վարչության փորձաքրեագետները:

Տեղում է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ քննչական բաժնի պետ Ն. Մուրադյանի և ավագ քննիչ Ա. Սուլթանյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են երեխայի ինքնությունը: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար՝ պարզվում է:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.