«Պարոնայք գեներալները» անիմաստ եմ համարում անվտանգային հարցերի շուրջ բանավիճել մեկի հետ, ով անգամ չի ծառայել. Օհանյան

«Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանն արձագանել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ բանավիճելու հրավերին:

«Ի պատասխան Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի հրավերի՝ բանավիճելու ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ՝ հայտնում եմ, որ ամեն ինչ ասված է․ հասարակությունը գիտի թե ՛ իշխանության, թե ՛ ընդդիմության մոտեցումները, ընդդիմադիր խմբակցությունները հրաժարականի հանրային պահանջ են ներկայացրել Նիկոլ Փաշինյանին, և հիմա այլևս սպառված է բանավեճի ֆորմատը։

«Պարոնայք գեներալները» (ինչպես նշում են իրենք) անիմաստ են համարում պաշտպանության, անվտանգային հարցերի շուրջ բանավիճել մեկի հետ, ով անգամ զինվորական ծառայություն չի անցել և պարբերաբար աչքի է ընկնում քաղաքական հայացքների փոփոխությամբ, որովհետև ամեն ինչ վաղուց ակնհայտ է»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.