«Հավատա՝ էդ մարդիկ ատում են իրական հայրենասերներին». Վահագն Ալեքսանյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«100 տուն Արցախում» ծրագրի հաղորդավար, դերասան Սոս Ջանիբեկյանի վրա սակավամարդ ու ագրեսիվ երթի մասնակիցների հարձակման փորձը իր մեջ շատ մեծ խորհուրդ ունի։

Արցախի հարցը որպես խաղաքարտ օգտագործած ու դրանով իշխանության եկած, բայց շատ արագ դոլարային մուլտիմիլիոնատեր դարձածները վայրենաբար հարձակվում են իր ուժերի ներածին չափով Արցախը շենացնել, արցախցուն Արցախում պահել, տնով ապահովել փորձող Սոսի վրա։

Իհարկե, էդպես պիտի անեն մարդիկ, ում համար Արցախն ընդամենը խաղաքարտ է եղել իշխանություն գալու համար։

Իհարկե, էդպես պիտի անեն մարդիկ, որոնք ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագրավման օրենքի դեմ պայքարը մատուցում են որպես պայքար՝ հանուն Արցախի։

Սոս ջան, չընկճվես, կեղծ հայրենասեր կեղեքիչների թիրախում լինելը առնվազն ցուցիչ է, որ դու իրապես սիրում ես հայրենիքդ, որովհետև, հավատա՝ էդ մադրիկ ատում են իրական հայրենասերներին»,- գրել է նա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.