«Ես պատրաստ եմ բանավիճել միաժամանակ գեներալներ Սեյրան Օհանյանի և Արթուր Վանեցյանի հետ».Հայկ Կոնջորյան

«Ես համաձայն եմ բանավիճել՝ բաց և հրապարակային, ուղիղ եթերով կամ ցանկացած այլ ֆորմատով».- այսպես է պատասխանել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը Պետրոս Ղազարյանի` Սեյրան Օհանյանի հետ բանավիճելու հրավերին, հավելելով, որ պատրաստ է բանավիճել միաժամանակ գեներալներ Սեյրան Օհանյանի եւ Արթուր Վանեցյանի հետ:

Այս մասին ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը տեղեկացրել է ՖԲ իր էջում` գրելով. «Պետրոս Ղազարյանը ինձ և Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին հրավիրել է բանավեճի՝ հանրային եթերում։

Ես համաձայն եմ բանավիճել՝ բաց և հրապարակային, ուղիղ եթերով կամ ցանկացած այլ ֆորմատով։

Ավելին, ես պատրաստ եմ բանավիճել միաժամանակ՝ գեներալներ Սեյրան Օհանյանի և Արթուր Վանեցյանի հետ։

Հուսամ՝ պարոնայք գեներալները կտան իրենց համաձայնությունը և չեն խուսափի ինձ հետ հրապարակային բանավեճից՝ ի տես ամբողջ ժողովրդի»:

Հիշեցնենք, որ այսօր Հանրային հեռուստաընկերության հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը Հանրայինի եթեր բանավեճի է հրավիրել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբացկության ղեկավար Հայկ Կոնջորյանին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.