«Առանց թուրքի Հայաստան». Փաշինյանի հրաժարականը պահանջող տավուշցիները փակել են Իջևան–Նոյեմբերյան ճանապարհը

Քաղաքացիները փակել են Իջեւան–Նոյեմբերյան–Բերդ տանող ճանապարհը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող եւ Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանի ազատ արձակումը պահանջող քաղաքացիները վանկարկում էին «Նիկոլ դավաճան», «Առանց թուրքի Հայաստան», «Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։

Ակցիայի մասնակիցները մոտ 30 րոպե ճանապարհը փակ են պահել, ապա ոստիկանների պահանջով բացել են այն։ Ոստիկանությունը նաև մի քանի մարդու է բերման ենթարկել, որոնք ազատ են արձակվել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.