Առանձնակի դшժшնությամբ uպանnւթյուն՝ Երևանում. uպանվածը նախկին ոստիկանապետի դուստրն է

Մայիսի 4-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։. այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 01։50-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ադոնցի փողոցի շենքերից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ պարանոցի և դեմքի շրջանում կան բռնության հետքեր։ Տեղում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, և ստեղծվել է քննական խումբ։

Ոստիկանները Տ. Աբրահամյանին սպանելու կասկածանքով որոնում են նրա ամուսնուն՝ Արարատի մարզի բնակիչ՝ 31-մյա Նարեկ Սարգսյանին։ Ոստիկանները տաք հետքերով պարզել են, թե սպանությունը կատարելուց հետո որ հնարավոր վայրերում կարող է լինի Ն. Սարգսյանը, այնուհետև ճշտելով գտնվելու հասցեն՝ կատարել են բացատրական աշխատանքներ, որի արդյունքում նա ներկայանում է ոստիկանության Արտաշատի բաժին։

Կայքի տեղեկություններով՝ սպանված Տ. Աբրահամյանը ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նախկին պետ, Երևանի մի քանի բաժիններում նախկին բաժնի պետ աշխատած, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանի դուստրն էր։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.