«Ինչպես պատերազմի ժամանակ փախնել քեզ վստահված դիրքից և մնալ գեներալ».քաղաքացիները դասախոսությունների թեմաներ են առաջարկում Իշխան Սաղաթելյանին

Ինչպես տեղեկացանք անհնազանդության ակցիաների առաջնորդ, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը երեկ երեկոյան բոլորին հրավիրում էր Ֆրանսիայի հրապարակ տարբեր թեմաներով մասնագիտական դասախոսություններ լսելու.

Ֆեյսբուքյան օգտատերերից շատերն արագ արձագանքեցին հրավերին , և իրենց էջերում առաջարկներ տեղադրեցի թե ուրիշ ինչ թեմաներով դասախոսություններ կուզեին լսել ։

Medianews կայքը հավաքագրել և առանձնացրել է դրանցից մի քանիսը.

Եւ այսպես.

օգտատերերից մեկը հարցնում է «Ինչպես գողանալ Երեանի տրամվայի գծերն ու մնալ նախագահ» թեմայով դասախոսություն չի լինելո՞ւ

կամ`

• Ինչպես սահմանադրությունն ու ընտրությունները կեղծելով դառնալ նախագահ,

•Հոկտեմբերի 27-ի սպանդը ում էր ձեռնտու և ինչ հետեւանքներ թողեց,

•Ինչպես սպանել բարև տալու համար ,

•Ինչպես դnզի տակ քնել միջազգային հարթակներում ,և խայտառակել հայրենիքը,

•Ինչպես պարտքի դիմաց նվիրել,կամ վաճառել հանրապետության գույքը,

•Մարտի 1 . Ինչպես զորքը հանել խաղաղ ցուցարարների դեմ և տասը մարդ սպանել,

• Ինչպես 20 տարեկանում դառնալ դոլարային միլիոնատեր,

• Ինչպես գողանալ գյուղացու սալյարկան,

•Ինչպես բանակի հաշվին դղյակներ կառուցել,

•Ինչպես 1-2 տասնամյակում մսխել Արցախյան առաջին պատերազմի հաղթանակը,

• Ինչպես քսան տարի «ջուր ծեծել» և Արցախյան բանակցությունները տանել փակուղի ,

• Ինչպես պատերազմի ժամանակ փախնել քեզ վստահված դիրքից և մնալ գեներալ,

• Ինչպես երկրի բոլոր ստրատեգիական կառույցները նվիրել կամ վաճառել «եղբայր» պետությանը,

• Ինչպես «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանակներում Գյուլին գոհացնելու համար հավաքականի համազգեստից ջնջել Արարատի պատկերը ,ու հիմա ուրիշներին մեղադրել «թրքացման» մեջ,

• Ինչպես ստեղծել կոռուպցիոն համակարգ ,20 տարի թալանել երկիրը ,մերժվել ժողովրդի կողմից և անամոթաբար նորից իշխանության գալու մոլուցքով տառապել ։

Թեմաներն իհարկե շատ էին ,բայց սկզբի համար բավարարվենք այնքանով

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.