«Դիմում ենք ձեզ, ասֆալտի ֆիդայիներ…». Երկրապահ հրամանատարների ուղերձը

‼️Երկրապահ հրամանատարների ուղերձը.

«Դիմում ենք ձեզ, ասֆալտի ֆիդայիներ, մենք հիմա կանգնած ենք սահմանին, դեմ առ դեմ թշնամու հետ, ամեն օր կրակ ենք փոխանակում նրանց հետ։

Մենք թույլ չենք տալիս, որ թշնամին անցնի սահմանը, մենք ձեր գլխավերեւում խաղաղ երկինք ենք ապահովում. Ի՞նչ կրկես եք այնտեղ անում: Որտե՞ղ եք տեսել թուրքերին, որտեղ եք տեսնում Արցախը. Արցախ, այստեղ, մեզ հետ Է, Եկեք մեզ մոտ, Արցախը պաշտպանված է այստեղ, և ոչ թե Երևանի կենտրոնում։

Մի հապաղեք, եթե մեզ հրաման տրվի իջնել մեր դիրքերից և վերականգնել կարգուկանոնը, ապա մենք դա անպայման կանենք։

Մենք պատժելու ենք բոլորին, ովքեր կփորձեն խարխլել մեր պետականությունը. Կապ չունի, թե ով ես դու՝ նախկին նախագահի որդի, նախարար, թե սովորական ուսանող։
Ձեզանից յուրաքանչյուրը հիմա խանգարում է մեզ և շեղում պաշտպանությունից»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.