«Այլևս հրապարակ չեմ գնալու»․ Կարին Տոնոյանը՝ ցույցերին մասնակցելու մասին

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյան, քիչ առաջ մեզ հետ զրույցում նշել է, որ ինքն այլևս չի պատրաստվում գնալ Ազատության հրապարակ:
Լրատվականի հարցին, թե «5165» շարժումն այժմ ի՞նչ ծրագրեր ունի, հրապարակում գիշերո՞ւմ են նրանք, թե՞ ոչ, Տոնոյանը նշել է.
«Ես չգիտեմ ոչինչ, ես այնտեղ չեմ գնում այլևս, առաջին օրը գնացի, ինչ-որ բան դուրս չեկավ, այլևս չեմ գնալու, տղաներն այնտեղ են»։
Այն հարցին, թե ի՞նչն է նրան հիասթափեցրել, վերջինս նշել է, որ հիմա այդ մասին մանրամասն խոսել չի ցանկանում, սակայն եղել է հիասթափեցնող հանգամանք, որի մասին, գուցե, հետագայում ցանկանա խոսել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.