20.000 դրամ օրական և ճկուն բոնուսային համակարգ՝ փողոց փակողների համար

Այսօր մեր խմբագրություն է զանգահարել 40-ն անց մի քաղաքացի և պատմել, որ իրեն ու 17-ամյա որդուն ևս առաջարկել են մասնակցել փողոց փակելու ակցիաներին։ Առաջարկը, ըստ նրա, այսպիսին է՝ անկախ ամեն ինչից, փողոց փակողը օրական կստանա 20 000 դրամ և լրացուցիչ 2000՝ ընդմիջման համար, սակայն եթե փողոց փակողների իրենց խումբը հաջողի մի փողոց փակ պահել ուղիղ մեկ ժամ, կստանա լրացուցիչ 5000 դրամ, եթե բերման ենթարկվի՝ լրացուցիչ 10 000։

Հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է հրաժարվել մասնակցել նման լավ բոնուսային համակարգով ցույցերին։ Պատասխանը առավել քան հստակ էր՝ ոճրագործների հետ ճանապարհ չունեմ անցնելու կամ փակելու, էլ չասած, որ Մոնումենտի թաղերի ինչքան թմրամոլ կա, նրանց են հավաքել, չեմ ուզի որդիս նրանց հետ շփվի անգամ։

Ինչպես երեկ հայտարարել էր ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը, վաղ առավոտից Երևանի մի քանի փողոցներում սկսվել են նրանց անհնազանդության գործողությունները։ Դրանց մասնակցում են նաև «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցության պատգամավորները։

Միաժամանակ, ընդդիմությունը շարունակում է փակ պահել Ֆրանսիայի հրապարակը, նրանք այնտեղ վրաններ են տեղադրել:

Նշենք, որ ոստիկանները պահում են հասարակական կարգը, կան բերման ենթարկված քաղաքացիներ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.