14 փողոց այս պահին փակ է․ Իշխան Սաղաթելյան

Այս պահին 14 փողոց փակված է մեր քաղաքացիների կողմից, 5-10 հոգով դուք էլ դուրս եկեք փողոց՝ կաթվածահար արեք երթևեկությունը: Այս մասին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ով բազմաթիվ այլ քաղաքացիների հետ գիշերել է Ֆրանսիայի հրապարակում։

«Այսօր մայրաքաղաքի տարբեր հատվածներում դադարեցնելու ենք երթևեկությունը, մեր հայրենկիցներին կոչ եմ անում՝ դուրս եկեք փողոց, որպեսզի հեռացնենք այս իշխանությանը, շտկենք մեր մեջքը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը, ով կոչ արեց յուրաքանչյուրին իր ձևով դրսևորել իր բողոքի ակցիան։

«Միացե՛ք այս պահին արդեն փողոցում գտնվող խմբերին, ովքեր ինքնակազմակերպվել, դուրս են եկել, եթե ոչ՝ ինքներդ կազմակերպեք ձեր բողոքի ակցիան»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ: Մասնավորապես, «Դիմադրություն» շարժման կոչով՝ քաղաքացիները աղբամաններով փակել են Սայաթ-Նովա մայրուղին:, Փակ է Պուշկին-Մաշտոց խաչմերուկը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին ընդդիմադիր ուժերը վրաններ էին տեղադրել և գիշերը մնացել Ֆրանսիայի հրապարակում։ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարել է, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։ Նա կոչ արեց որևէ գործ չպլանավորել՝ գործադուլ և դասադուլ իրականացնել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.