«Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ոստիկանությանը, վստահ եմ, որ շուտով կվերադառնանք կյանքի բնականոն ընթացքին».Քոչարյան

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը անդրադարձել է ընդդիմության գործողություններին և շնորհակալություն հայտնել ՀՀ ոստիկանությանն օրինակելի և պետականամետ աշխատանքի համար:

«Վերջին օրերին մայրաքաղաքի փողոցներում ականատես ենք լինում ընդդիմության կողմից կազմակերպված խառնակչություններին, որոնք ոչ այլ ինչ են, քան գործողություններ՝ միտված ապակայունացնելու մեր երկրի ներքին հանդարտությունը, և որոնք անպայմանորեն ազդելու են մեր պետական սահմանների անվտանգության վրա։

Այս օրերին առանձնահատուկ գովեստի է արժանի ՀՀ ոստիկանության ծառայողների անկողմնակալ և օպերատիվ գործունեությունը, որի հիմքում, ըստ էության, ընկած է պետության ներսում կայունության ապահովման խորը գիտակցումը։

Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ոստիկանությանը օրինակելի և պետականամետ աշխատանքի համար, վստահ եմ, որ շուտով կվերադառնանք կյանքի բնականոն ընթացքին՝ մերժելով մեր երկրի արտաքին և ներքին խաղաղությանը վնասող բոլոր տեսակի սադրանքները»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.