ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը ձերբակալվել է. նրան մեղադրանք է առաջադրվել

«Հայաստան» դաշինքի անդամ, պատգամավորի օգնական Գերասիմ Վարդանյանը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել։ Այս տեղեկությունը հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ այսօր անհնազանդության բողոքի ակցիաների ընթացքում կարմիրբերետավորները Գերասիմ Վարդանյանին ձեռնաշղթաներով բերման են ենթարկել։

Նշենք, որ մինչ այդ Երեւանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանները փորձել են բերման ենթարկել ընդդիմադիր պատգամավորներ Տիգրան Աբրահամյանին, Արամ Վարդեւանյանին, սակայն ի վերջո, բերման չէին ենթարկել:

Հիշեցնենք, որ Երեւանում, չնայած անձրեւային եղանակին, վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.