Փաստորեն,զենքը թշնամու դեմից հանել ու մեզ վրա են ուզում ուղղել.ահա մեզ բաժին հասած շնորհակալությունը

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Լյովա Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Արցախից Երևան եկող <<փրկիչների>> ավտոմեքենայում Սիսիանի ոստիկանական հենակետում երկու գնդացիր են հայտնաբերել։
Փաստորեն,զենքը թշնամու դեմից հանել ու մեզ վրա են ուզում ուղղել։
Ահա մեզ բաժին հասած շնորհակալությունը;
Իմ թոշակը չբարձրացնելու գնով ձեռք բերված զենքն արցախցին ուղղում է իմ դեմ։
Իրենց հասկանալի լեզվով՝<<մաշալլա>>;

Հիշեցնենք,որ այսօր ժամը 6։40-ին, Արցախ-Երևան ճանապարհի Սիսիանի ոստիկանական կայուն հենակետում կանգնեցվել է մի ավտոմեքենա, որի ստուգման ընթացքում հայտնաբերվել է ՌՊԿ տիպի երկու գնդացիր:
Մեքենայում գտնվող երեք անձանցից մեկը ձերբակալված է:
Կատարվում է քննություն:
Քաղաքացիներին մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ ապօրինի զենք-զինամթերք պահելը քրեորեն հետապնդելի արարք է, իսկ կամավոր հանձնելն ազատում է քրեական պատասխանատվությունից»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.