«Այսօր ընդամենը մի բան եմ ուզում». 44-օրյա պшտերшզմում զnhված Ալբերտ Հովհաննիսյանի հայր

44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փողոցային պայքարի ելածների մեջ ունեմ բազմաթիվ ընկերներ, ծանոթներ, բախտակից եղբայրներ,քույրեր որոնց հետ ունեցել եմ գաղափարական տարբերություններ, բազմաթիվ անհամաձայնություններ , բայց և միշտ իմացել եմ, որ չեն ուզի մի քերծվածք անգամ ունենամ:

Ավելին, նրանցից ոմանք կյանքիս ծանր պահերին կողքս են եղել, ձեռք մեկնել,երբ զրկվեցի հերոս որդուս գրկելու բերկրանքից ճչում էի անարդարության մասին, հենց նրանք էին, որ հանդիպում էին ինձ և դատապարտում ընտանիքիս հետ տեղի ունեցածը, ինձ հետ փնտրում որդուս: Տեսել եմ նաև ինձ հետ լուռ ցավացող , տառապող այն նույն մարդկանց որոնք այսօր պայքարում են նույն արդարության համար, նրանք բոլորիս մեջ են թե որպես հասարակ քաղաքացի թե որպես ոստիկան և թե այլ մասնագիտական ծառայություն իրականացնողներ: Ներկայիս իշխանություններն են պատասխանատու բոլորի անվտանգության համար:

Այսօր ընդամենը մի բան եմ ուզում. որ ոչ մեկ քերծվածք չստանա, մի կաթիլ արյուն չգա, ոչ ոք չտուժի: Հայաստանի և Արցախի հանրապետություններն էլ չհայտնվեն էլ ավելի վատ, թուլացած իրավիճակում: Սթափություն, խոհեմություն ,հանդուրժողականությն պետք է ցուցաբերվի միմյանց նկատմամբ ,որպեսզի խուսափենք անցանկալի հետևանքներից»
Աստված պահապան ազգիս և երկրիս»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 1-ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունենալու «Դիմադրություն» շարժաման հանրահավաքը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.