Սիրուշոն մայիսի 1-ին ստիպված բեմ կբարձրնա ու կերգի

Խորհրդարանական ընդդիմության կողմից նախաձեռնված ու իրականացվող հակաիշխանական բողոքի ակցիաները օրեցօր գնալով մարում են, դառնում են էլ ավելի սակավաթիվ։ Չեն օգնում անգամ Ազատության հրապարակում երեկոյան կազմակերպած համերգները։ Պարզ է, որ այս տեմպերով շարունակվելու դեպքում մայիսի 1-ին ընդդիմադիրների կողմից հայտարարված հուժկու հանրահավաքին հնարավորինս քիչ մարդ է մասնակցելու, իսկ ընդդիմադիրները ստիպված ձեռնունայն վերադառնալու են տուն։

Պարզ է, որ ստեղծված իրավիճակից ընդդիմությունը ելքեր է փնտրում, փորձում է մարդկանց հանել փողոց։ Եվ ամենևին պատահական չի լինի, եթե հանկարծ որոշեն, որ մայիսի 1-ի հանրահավաքին Սիրուշոն պետք է բեմ դուրս գա և երգի։

Այս նույն հնարքը Քոչարյանի դաշինքը փորձեց կիրառել նաև 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ։ Հավանաբար այս անգամ էլ կդիմեն Սիրուշոյի օգնությանը, գոնե մի քանի մարդ ավել կհավաքեն։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.