Փաշինյանի հրաժարականի պահանջով տուն չգնացող Արթուր Վանեցյանը ամեն օր գիշերում է տանը

Դեռևս մի քանի օր առաջ Ազատության հրապարակում իր բողոքի ակցիան սկսեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վանեցյանը հայտարարեց, որ մնալու է Ազատության հրապարակում, տուն չի գնալու և պայքարելու հանուն Հայաստանի և Արցախի փրկության։ Սակայն ընդամենը 2 օր անց Վանեցյանը խոստովանեց, որ ամեն օր գնում է տուն նախայաշելու, ընթրելու, լոգանք ընդունելու, սափրվելու, մազերը ֆենելու և նորից վերադառնում է Ազատության հրապարակ։

Սակայն սա ամենը չէ։ Մամուլում նաև հայտնվեցին Ազատոթյան հրապարակին կից կայանած Վանեցյանի լյուքս դասի Range-Rover-ների լուսանկարներ, և ինչպես պարզվեց, Վանեցյանը գիշերում է իր լյուքս դասի մեքենաներում։

Թվում էր, թե հարմարավետ պայմաններում ֆենած մազերով Վանեցյանի արկածներն այսքանով պետք է ավարտվեին բայց արի ու տես, որ ոչ։ Պարզվում է, վերջին օրերին Վանեցյանն արդեն անգամ իր մեքենաներում չի գիշերում, այ Ազատության հրապարակում մարդ հավաքելու նպատակով ամեն երեկո կազմակերպված համերգներից հետո ուղևորվում է տուն՝ փափուկ բարձերի վրա քնելու։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.