«Եթե Հայաստանն իր անունից չխոսեց որևէ պետության հետ, այլ ուժեր են մեր փոխարեն խոսելու».Արման Եղոյան

«Մեզ համար կարևորը՝ Արցախի անվտանգությունն է, հատկապես այս փուլում մենք այդ հարցը պետք է բարձրաձայնենք և ինչքան շատ մենք խոսենք անվտանգությունից, այնքան ավելի շատ կմոտենանք կարգավիճակին վերաբերող հարցին, ինչքան շատ մենք այս փուլում խոսենք կարգավիճակից, այնքան ավելի կհեռվանանք անվտանգության ապահովումից, որովհետև դա կբերի որոշակի տուրբուլենտության»- այդ մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

Խոսելով նաև այն մասին, որ ընդդիմությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ներկայացնում է որպես թուրքերի հետ բարեկամություն անելու գործընթաց՝ Արման Եղոյանն ասաց, որ մենք Թուրքիայի հետ մոտ 30 տարի չենք ունեցել որևէ հարաբերություն, հիմա երկու անգամ հանդիպում է տեղի ունեցել հայ և թուրք բանագնացների միջև, երկու անգամ էլ արտաքին գործերի նախարարներն են հանդիպել, հիմա ընդդիմությունը դա ասում է, որ ինչ ցուցադրի։

«Այդ պետության հետ մենք դեռ շփում չենք ունեցել ի՞նչ բարեկամության մասին է խոսվում։ Հիմա Հայաստանին առաջարկվել է երկխոսություն սկսել Թուրքիայի հետ, շատ նման այն երկխոսության հետ, որ իրենք էին ժամանակին սկսել։ Այն ժամանակ իրենք բարեկամությո՞ւն էին անում, երբ իրենց նախագահին հրավիրում էին Երևան, ժպտում էին, ծիծաղում էին, ֆուտբոլ էին դիտում, հաց էին ուտում միասին, մեր ֆուտբոլի ֆեդերացիայի զինանշանի վրայից Արարատ լեռն էին հանում նրանց պահանջով։ Էդ ի՞նչ էր բարեկամությո՞ւն էր, թե՞ չէ։ Հիմա իրենք պետք է ոչ թե վերացական գնահատականներ տան, այլ կոնկրետ առաջարկներ անեն։ Պետք է խոսել թուրքերի հետ, թե պետք չէ խոսել։ Երկուսն էլ լեգիտիմ պատասխան է՝ կամ կարող է լինել այո, կամ՝ ոչ ու հիմնավորեն։ Բայց պետք է հաշվի առնել, որ եթե Հայաստանն իր անունից չխոսեց որևէ պետության հետ, այլ ուժեր են մեր փոխարեն խոսելու, բայց այլ ուժերը մեր փոխարեն մեր շահերը չեն ներկայացնելու, այլ իրենց շահերն են ներկայացնելու այս խոսակցության մեջ»,-ասաց Արման Եղոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.