Դեռ իշխանության չեն եկել, արդեն մարդ են ծեծում այլակարծության համար․ իսկ ինչ կլինի, եթե իշխանություն զավթեն

Ինչպես քիչ առաջ հայտնի դարձավ, Երևանում ցուցարարները հարձակվել են «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի վրա։

Երևանում երեկոյան բողոքի ակցիա իրականացնող ընդդիմադիր ցուցարարները հարձակվել են «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի վրա, հարվածել վերջինս, նրա հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ: Որոշ ցուցարարներ էլ Մարտիրոսյանի ուղղությամբ տարբեր առարկաներ են նետել:

«Ես ոստիկանների կողքին կանգնած էի, պայմանավորված էի, մարդու էի սպասում: Կասեմ, որ Հայաստանում մտքի ու խոսքի ազատություն չկա»,- նշել է Մարտիրոսյանը: Մարտիրոսյանի խոսքերով իր վրա են հարձակվել այլակարծության համար։

Այս դեպքում հարց է ծագում։

Եթե իշխաբության համար պայքարող ցւոցարարները դեռ իշխանության չեն եկել, բայց արդեն մարդ են ծեծում այլակարծությն համար, պատկերացրեք ինչ կլինի, եթե իշխանության գան։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.