«Արևմուտքը նպատակին չհասավ»․ Պուտինը մանրամասներ է հայտնում

Արևմուտքը ցանկանում էր անցյալի խնդիրները տեղափոխել ներկա, ցանկանում էր Ռուսաստանին քշել անկյուն, բայց չհասավ նպատակին, նրանք լայնածավալ նախապատրաստվեցին տնտեսական պատերազմին։

Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է Ռիա Նովոստին։

Նա նշել է, որ 90-ականների սկզբին՝ 2000-ականներին, արևմտյան պետությունները խրախուսում էին միջազգային ահաբեկիչներին և ավազակներին Հյուսիսային Կովկասում։

«Նրանք շահարկում էին մեր անցյալի խնդիրները, իսկապես խնդրահարույց հարցերը, անցյալի անարդարությունները ամբողջ ժողովուրդների, այդ թվում՝ Կովկասի ժողովուրդների նկատմամբ։

Բայց նրանք դա արեցին ոչ թե մեզ ավելի լավը դարձնելու համար, այլ անցյալի խնդիրները մեր ներկա տեղափխելու, մեր երկրում անջատողական տրամադրությունները խթանելու, այն մասնատելու և ոչնչացնելու և, ի վերջո, մեզ այսպես կոչված անկյուն մղելու համար»,- ասել է Պուտինը։

Նրա խոսքով ՝ շատերը բոլոր ժամանակներում փորձել են նման կերպ վարվել Ռուսաստանի նկատմամբ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.