Այսօր մեզ է միանալու հայտնի երգչուհի․ Արթուր Վանեցյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց, որ 19։00-ին երթ են իրականացնելու։
«Այդ երթը պետք է լինի հուժկու, երթին պետք է մասնակցեն բոլոր մտահոգ քաղաքացիները, բոլոր այն մարդիկ ովքեր դեմ են այս իշխանություններին, այն իշխանություններին, որոնք սպասարկում են բացառապես թշնամու շահերը։ 18։00-ից սպասում եմ Ազատության հրապարակում»,-ասաց նա։
Արթուր Վանեցյանը նշեց, որ իրենց երթը կանցնի «Մեսրոպ Մաշտոցի» պողոտայով և կբարձրանան «Բաղրամյան» փողոց և կվերադառնան Ազատության հրապարակ։
«Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանն ասաց, որ Ազատության հրապարակում իրենց է միանալու հայտնի երգչուհի։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.