«Քոչարյանին և Սերժին պաշտպանող մարդիկ կա՛մ բանդիտներ են, կա՛մ նարկոմաններ․ դա էր պակաս, որ նոր Հայաստանում այդ մարդկանցից վախենանք»․Ռոման Բաղդասարյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք ապրիլի 24-ին ոմն Գրիգոր Հարությունյանը Երևանի կենտրոնում հարվածել էր բլոգեր Ռոման Բաղդասարյանին։
«Մինչև միջադեպը դեռ 1-1,5 տարի առաջ իր տելեգրամյան ալիքից նա գրում էր, որ մենք քեզ սպանելու ենք, մենք քեզ որտեղ տեսնենք ջարդելու ենք և այլն։ Ամեն անգամ ես իրեն պատասխանում էի և հիմա էլ պատասխանում եմ, որ ոչ մեկից չեմ վախենում ու վախենալու և ոնց գրել եմ ու խոսել, այնպես էլ գրելու եմ ու խոսեմ, մանավանդ հներից կամ այն մարդկանցից, որոնք պաշտպանում են հներին, կոնկրետ Քոչարյանին և Սերժին, ես ընդհանրապես չեմ վախենում, քանի որ այդ մարդիկ կամ բանդիտներ են, կամ նարկոմաններ են և դա էր պակաս, որ մենք նոր Հայաստանում նարկոմանների, մարադյորներից կամ բանդիտներից վախենանք։ Ինչքան շատ փորձեն ճնշել այնքան ավելի շատ եմ գրելու»,-ասաց Ռոման Բաղադասարյանը։
Նա պատմեց, որ երբ փողոցում իր դիմաց է դուրս եկել Գրիգոր Հարությունյանը սկսել է բղավել, Բաղդասարյանին մեղադրելով այն բանում, թե ինչու է նա արցախցիներին քննադատում։ Ռոման Բաղդասարյանը նշեց, որ ինքը երբեք արցախցիներին չի քննադատում, այլ քննադատում է նրանց, որոնք ինչ-որ մեկին սպանել են, ինչ-որ բան գողացել են, և առանց աշխատելու պալատներ են սարքել Ստեփանակերտում։
«Այդ տղան ինձ ուզում էր նաև դանակով խփեր, ես տեսել եմ, որ դանակը մեկը մեկին են տվել։ Նրանք նաև իմ ընկերուհուն՝ Դիանա Բուլղադարյանին էլ են խփել, բայց Դիանան ասեց այդ մասին չի գնա գրի, բայց մինչև հիմա տանը պառկած է։ Այն տղան, ով ասում է, որ ես կռվի մասնակից եմ ու աղջկան խփում է, հասկանալի է, թե ինքը ինչ էր անում կռվի ժամանակ»,-ասաց Ռոման Բաղդասարյանը։
Մանարամասները՝ տեսանյութում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.