«Մի քանի ճղճղան ղժղժիկներով դուրս են եկել փողոց ու կապիկի պես կրկնում են այն ամենը, ինչ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են արել ժամանակին»․ Համլետ Մազմանյան

Համլետ Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ես որ ասում եմ թե նախկին թալանչի, մարդասպան, մաֆիոզ, մերժված համակարգի լաքեյները չեն հասկացել, թե երկրում ինչ է տեղի ունեցել, դուք գիտեք, թե ես կատակ եմ անում։
Սկզբից փորձում էին մեզ համոզել, որ դա հեղափոխություն չէր, այլ ․․․ սորոսական տեխնոլոգիաներ ու հնարքներ որոնց միջոցով մարդկանց հիպնոսացրել ու հանել են փողոց՝ Մերժիկին մերժելու։ Մեզ համոզել չհաջողվեց, բայց իրենք այնքան կրկնեցին, որ իրենք են սկսել արդեն հավատալ իրենց ասածներին։
Ու հիմա, մի քանի ճղճղան ղժղժիկներով դուրս են եկել փողոց ու կապիկի պես կրկնում են այն ամենը, ինչ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են արել ժամանակին։
Անկեղծ ասած, այդ ամենը խղճահարությունից ու ծաղրական ժպիտից ավելի բան չի առաջացնում ինձ նման մարդկանց մոտ։ Ճիշտն ասած արդեն խնդալու էլ չէ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.