Ինչ ունեցվածք են հայտարարագրել Սեյրան Օհանյանը և նրա կին

ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը պատգամավոր ընտրվելիս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը:

Ըստ այդմ՝ Օհանյանը ներկայացրել է 2 անշարժ գույք, որը գտնվում է Երևանի Աջափնյակ թաղամասում, ինչպես նաև՝ մեկ հողամաս և մեկ բնակելի տուն: 5 անշարժ գույք էլ նա հայտարարագրել է Կոտայքի մարզի Մրգաշեն համայնքում՝ 4 հողամաս և 1 բնակելի տուն:

Որպես դրամական միջոց Օհանյանը ներկայացրել է 2718 ռուբլի: Կանխիկ դրամ չի հայտարարագրել:
Պաշպանության նախկին նախարարը ՀՀ պաշտպանության նախարարությունից ստացել է 451 հազար դրամ կենսաթոշակ:

Նրա կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, հայտարարագրել է 2009 թվականի արտադրության «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա: Վերջինս անշարժ գույք չի հայտարարագրել:

Ռուզաննա Խաչատրյանը նաև դրամական միջոցներ չի հայտարարագրել՝ ո՛չ կանխիկ, ո՛չ անկանխիկ:

Փոխառություններ բաժնում Խաչատրյանը ներկայացրել է 3 վարկ: Երկուսը՝ «Արարատ» բանկում՝ 1900 եվրո և 13 հազար 680 դոլար, ինչպես նաև՝ գույքի վարկ, որի գումարը կազմել է 200 միլիոն դրամ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.