«Ցեղասպանության 107-րդ տարելիցի հիշատակի արարողություններին մասնակցում ենք առավել ծանր ապրումներով». Ռոբերտ Քոչարյան

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Այս տարի, Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի հիշատակի արարողություններին, մասնակցում ենք առավել ծանր ապրումներով: Ակնհայտ է, որ այսօր Հայաստանի պետականությանը մեծ վտանգ է սպառնում, լրջորեն վտանգված է Արցախի ապագան։

Այսօր, ոգեկոչելով Մեծ Եղեռնի զոհերին, պետք է պատրաստվենք պայքարի։ Պայքարի՝ հանուն հայրենիքի ազատության, մեր երեխաների արժանապատիվ կյանքի, հանուն արժանապատիվ խաղաղության»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.