Վարչապետը և բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցում Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները, վարչապետի գլխավորությամբ, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 107-րդ տարելիցի կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Այսօր՝ ապրիլի 24-ին, լրանում է Օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը։

Ողջ աշխարհի հայությունը ոգեկոչում է զոհերի հիշատակի օրը։ Վաղ առավոտից մարդիկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են գնում անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելու 1,5 միլիոն զոհերի հիշատակին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.