Հնդկաստանի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության դեսպան Կիշան Դան Դեվալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Այս մասին հայտնում է Հայաստանում Հնդկաստանի դեսպանության «Թվիթեր»-ի միկրոբլոկը:
«Այսօր Հայաստանում նշվում է հայերի հիշատակի օրվա 107-րդ տարելիցը: Դեսպան Կիշան Դան Դեվալը հարգանքի տուրք մատուցեց այդ մեծ ողբերգության զոհերի հիշատակին և ծաղկեպսակ դրեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.