«Հայերին այսօր էլ սպառնում են սպանել միայն այն բանի համար, որ իրենք հայ են». Լաքոտ

«Ինչու՞ են դատապարտում մարդուն. մի՞թե մեկ միլիոն մարդու սպանությունն ավելի փոքր հանցանք է, քան մեկ մարդունը»: Սողոմոն Թեհլերյանի դատավարությունից հետո Ռաֆայել Լեմկինի արած արտահայտությունը իր ֆեյսբուքյան էջում մեջբերել է ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը:

Նա նաև հիշատակել է Հիտլերի հայտնի արտահայտությունն այն մասին, թե «Ո՞վ է հիմա հիշում հայերի Ցեղասպանությունը» և Էդգար Հիլզենրատի խոսքերը, թե «Դա պետք է իմանան բոլորը, այլապես ինչպե՞ս հանարավոր կլինի կանխել հետագա ցեղասպանությունները»: «Այս երեք միտքը հանրագումարն են այն բանի, որ Ցեղասպանությունը փաստ է բոլոր նրանց համար, ովքեր հիշում են և անգամ նրանց համար, հերքում ճշմարտությունը:

Հայերին այսօր էլ սպառնում են սպանել միայն այն բանի համար, որ իրենք հայ են: Մարդկանց այսօր էլ նախկինի պես սպառնում են Ցեղասպանությամբ»,- գրել է Լաքոտը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.